ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության
նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017թ.
ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների
քննարկման հանձնաժողով:
ՊՆ-ից հայտնում են, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող
հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից:
Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: