ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության

նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017թ.

ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների

քննարկման հանձնաժողով:

ՊՆ-ից  հայտնում են, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող

հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: