«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը հաջորդ ամառ մտադիր է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային երկարաժամկետ պայմանագիր առաջարկել` ընդհանուր 80 մլն ֆունտ արժողությամբ, վստահեցնում է «The Telegraph»-ը:

Նախնական տվյալներով, պայմանագիրը նախատեսված կլինի 4 տարով: Այս կերպ, Գվարդիոլան տարեկան մոտ 20 մլն ֆունտ կվաստակի:

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերը Գվարդիոլայի օգնությամբ ցանկանում են այնպիսի դինաստիա ստեղծել, որը նման կլինի նրան, ինչ կար «Մանչեսթեր Յունայթեդում» Ալեքս Ֆերգյուսոնի օրոք, որը 27 տարի գլխավորել է մանկունիացիների ակումբը:

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները վստահ են, որ Գվարդիոլան կկարողանա հաջորդ 10 տարիների ընթացքում ստեղծել իր դինաստիան և տիտղոսներ նվաճել ինչպես ներքին, այնպես էլ` եվրոպական մրցասպարեզում:

Հիշեցնենք` Գվարդիոլան 2016 թվականի ամռանն է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»` 3 տարվա պայմանագիր կնքելով: