-Այս պահի դրությամբ ի ՞նչ վիճակում է մշակութային կյանքը Հայաստանում, ի ՞նչ գնահատական կտաք Դուք, և ըստ Ձեզ ավելի շատ կորուստներ ունենք թե ձեռքբերումներ:

Եթե հաշվի առնենք որ նախկինում ունեցել ենք, Չարենց , Րաֆֆի, Կոմիտաս, միանշանակ անկումային է, բայց տոտալիտար ռեժիմում նման կերպարներ մի փոքր դժվար էր պահել: Տոտալիտար ռեժիմը կուլ էր տալիս Չարենցի նման մարդուն: Այս տեսանկյունից անկում ենք ապրել, բայց նոր սերունդ է գալիս` անկախության սերունդը, որը ուղղակի հաղթում է, որովհետև կագնում և տեր է լինում իր երկրին: Երկիրը ունի տեր և վստահ եմ, որ դա բերելու է նոր մշակույթի ծնունդ: Երբ սերունդը գիտակցի անկախ սերնդի կարևորությունը իր գրվածքը կդառնա Րաֆու <<Սամվել>> և <<Խենթ>>: Մի դաստիարակեք ստրուկ և կունենաք հզոր մշակույթ: Հրաշալի սերունդ է գալիս, ես տեսնում եմ այդ ներուժը երիտասարդների մեջ: Մենք ցավոք հիմա չունենք լիարժեք ֆիլմ և լիարժեք երգ, որը նկարագրում է մեր ժամանակը և նոր սերնդին էլ լցնում է արժանապատվությամբ, բայց պիտի գա Կոմիտասը նոր, որը նոր Հայաստանի երգեր կգրի և վեճերը կդադարեցնի` ճիշտ է արդյոք այս օրհներգը թե ոչ: Քանի դեռ չենք սովորել արժանապատվորեն վերաբերվել մեր ամեն մի սրբությանը մենք դեռ սխալներ գործելու ենք:

-Ձեր խորհուրդը սերունդներին, ինչի ՞ց պետք է վախենանք, և ի ՞նչ է պահանջվում յուրաքանչյուրիցս ազգայինը պահպանելու համար:

Վախենալ ոչնչից պետք չէ: Մտավախություն ունենալ չկայանալու համար դա լուրջ է, իսկ յուրաքանչյուր ուրիշ վախ նվսատամտություն է: Պետք է ունենալ մտավախություն, որ երբ գա կյանքի վերջակետը դնելու ժամանակը և մահճի առջև կանգնած կգիտակցես, որ դու այդպես էլ քեզ չճանաչեցիր, այ դրանից պետք է վախենալ, իսկ երբ դու բացահայտես ինքդ քեզ` էլ ոչինչ քեզ չի հետաքրքրի: Դու կգիտակցես քո կյանքի առաքելությունը. միակ մտավախությունը, որ ես ունեմ լիարժեքորեն ինքնառեալիզացման չհասնելն է: Եթե մարդը դառնա ինքնաճանաչ նրան հաղթել հնարավոր չէ: