Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հրաժարվեց խոսել գնաճի եւ աղքատության մասին:

Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո լրագրողների հարցին ի պատասխան Տարոն Մարգարյանը նշեց. «Եկեք խոսենք տոնական օրից, երբ որ առիթը կլինի, իմ կարծիքն անպայման կհայտնեմ: Հաջորդ մեր հանդիպմանն անպայման կանդրադառնամ»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե հնարավոր չէր խնայել քաղաքի տոնական զարդարանքների եւ լուսավորության վրա, Տարոն Մարգարյանն արձագանքեց. «Քաղաքապետարանն ու մեր թիմը հնարավորինս քիչ միջոցներով փորձում ենք ստանալ մաքսիմում արդյունք, կարծում եմ՝ մենք մինիմալ ծախսերով այս տրամադրությունը ստացել ենք»: