Արմեն Ջիգարխանյանի փաստաբանը սեփական հետաքննությունն է վարում, որի ընթացքում պարզել է, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դերասանին ուժեղ ներգործող հանգստացուցիչներ է ներարկել, իսկ նա կարծել է, թե կինը ինսուլին է ներարկում, հայտնում է Dni.ru- ն:

Երբ հայտնի դարձավ Արմեն Ջիգարխանյանի աշխատասենյակում տեղադրված թաքնված տեսախցիկի մասին, դերասանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրանք առաջադրվեց «անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում» քրեական հոդվածի համաձայն: Արվեստագետի փաստաբան Եվգենի Պարֆյոնովի կարծիքով՝ նյութեր են հավաքվել նաեւ «խարդախություն» հոդվածի վերաբերյալ, որի շրջանակներում դերասանին ցանկանում են վերադարձնել վերջինիս բնակարանը եւ փողերը:

Խոսքը Մոլոդոգվարդեյսկայա փողոցի վրա գտնվող տան մասին է: Պարֆյոնովի խոսքով՝ դերասանի համար բոլորովին անսպասելի էր իմանալ, որ բնակարանը ձեւակերպված է միայն Վիտալինայի անունով: «Նա համոզված էր, որ բնակարանը առնվազն համատեղ սեփականություն է», - պարզաբանել է փաստաբանը: