Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է, որ բանակցություններ չի վարել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն, կատալոնական ակումբին մոտ կանգնած աղբյուրը հայտարարել է, որ «կապտանռնագույնները» ոչ մի խախտում չեն կատարել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Աթլետիկոն» կատալոնական «Բարսելոնայի» դեմ բողոք կներկայացնի ՖԻՖԱ-ին` կապված թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի հնարավոր տրանսֆերի հետ:

Մադրիդյան ակումբում դժգոհ են կատալոնացիների տնօրեն Ֆիլերմո Ամորի հայտարարությունից, ով նախքան տրանսֆերային պատուհանի բացվելը հայտարարել է, որ «կապտանռնագույնները» բանակցություններ են վարել ֆրանսիացի հարձակվողի հետ: