2017-ը մեզ շատ բաներ սովորեցրեց. պեղումները դինոզավրի չվնասված մնացորդներ տվեցին, հնէաբանները Քրիստոսի տարիքի դամբարան հայտնաբերեցին: Մեր սեփական հետաքննությունը պարզեց, որ ձեր սեփական շունը կարող է ձեր մահից հետո ձեզ ուտել, հաղորդում է National geographic-ը:

Հին եգիպտական բուրգում գաղտնի խորշ է հայտնաբերվել

Հնագույն եգիպտական բուրգերը շրջապատված են պատմական եւ գիտական բնույթի գաղտնիքներով, դրանց ավելացել է եւս մեկը: Նոյեմբերին հայտնաբերվեց 153 ֆուտ երկարությամբ եւ 26 ֆուտ լայնությամբ խորշ, որը գտնվում է եգիպտական փարավոն Կուֆուի (Khufu) գերեզման տանող միջանցքի վերեւում:Թե ինչ նպատակով է այն ստեղծվել, անհայտ է

Ծովային խոզի միջնադարյան հուղարկավորությունը գիտնականներին շփոթության մեջ է գցել

«Ես երբեք ոչ մի նման բան չեմ տեսել»,- ասել է Guernsey թանգարանի հնէաբանը:

Խոզի մնացորդները մենաստանի հետեւում փոքրիկ գերեզմանում խնամքով թաղված էին: Ըստ վարկածների՝ նրան ուտելու նպատակով էին թաղել կամ կրոնական արարողության:

Հեռավոր տիեզերքում ռադիոալիքների տարօրինակ առկայծումներ են հայտնվում

Սեպտեմբերի սկզբից աստղագետները տիեզերքից եկող 15 ռադիոալիք են լսել:

Նրանք դրանք բնութագրել են որպես կարճ, բայց շատ ուժեղ: Գիտնականները դեռ վստահ չեն, որ դրանք էներգետիկ շերտեր են, բայց դրանք ուժեղ մագնիսական դաշտերից են լսվել:

Առաջին անգամ չէ, որ տիեզերքում նման ալիքները են հայտնաբերվում:

Դրանք առաջին անգամ արձանագրվել են 2007-ին, եւ դրանցից ավելի քան 20-ի արձագանքները դեռ լսվում են:

Ինչու տասնյակ ութոտնուկներ դուրս եկան ծովից

Ուելսում ուշ հոկտեմբերին ավելի քան տասնյակ ութոտնուկներ ցամաք դուրս եկան: Տեղացի բնակչի խոսքով՝ նա չի հիշում նման դեպք, թեեւ ամբողջ կյանքը ծովային քաղաքում է ապրել:

Երեւույթը մի քանի բացատրություն ունի: Ըստ վարկածներից մեկի՝ ութոտնուկները ծերացման շրջանն էին անցնում: Մյուս վարկածով՝ վերջին երկու փոթորիկները ստիպել են ծովային կենդանիներին դուրս գալ իրենց բնակության վայրից:

2016-ին առաջարկված վարկածները հիմնված էին ժամանակակից կենսաբանության վրա, որը ենթադրում է, որ ութոտնուկների դուրս գալը պայմանավորևված էր սննդի ու ապաստանի որոնումներով: Հաջորդող շաբաթները ցույց տվեցին, որ նոյեմբերի կեսին ութոտնուկները դադարեցին ցամաքով շարժվել:

Ուղեղով սնվող շնաձկների խորհրդավոր սպանող է հայտնաբերվել, թեեւ դեռ մնում են անպատասխան հարցեր

Փետրվարից հուլիս ժամանակահատվածում Սան Ֆրանցիսկոյի ափին հազարավոր շնաձկներ էին հայտնաբերվել: Երբ գիտնականները վերլուծում էին դրանցից մի քանիսի ԴՆԹ-ն, մի շարք հարցեր առաջացան: Նրանք գիտեն շնաձկներին սպանող մակաբույծին, բայց չգիտեն, թե ինչու է այն հայտնվել հիմա եւ որտեղից է եկել: Գիտնականները ենթադրում են, որ մակաբույծին գրավել է ափերի մոտ շնաձկների մեծ կուտակումը:

Հնդկաստանում կապույտ շուն է հայտնաբերվել, ո՞րն է պատճառը

Օգոստոսի կեսերին Հնդկաստանում հայտնաբերվեցին կապույտ շներ: Հավանաբար, կենդանիները ձեռք են բերել իրենց գույնը Մումբայի շրջակա միջավայրի ուժեղ աղտոտման պատճառով: Տեղացիները կարծում են, որ այս գույնը շները ստացել են է աղտոտված ջրից:

Կետերի անհասկանալի մահը. աննախադեպ քանակությունը խորհրդավոր է դարձնում իրողությունը

Հոդվածը գրելու ժամանակ՝ հունիսի վերջին, 6 կետեր մեռած գտնվեցին՝ առիթ տալով տեղի ունեցածի մասին մտածելու: Օգոստոսին դրանց թիվը հասավ 19-ի:

Տարվա վերջում՝ Կանադայի Սուրբ Լորենսի ծոցի մոտ 17 մեռած հյուսիսատլանտյան կետ հայտնաբերվեց: Ի՞նչն է պատճառը:

Ոմանք կարծում են, որ դա նավերի հետ բախվելու արդյունք է, մյուսները ենթադրում են, որ դրանք կարող էին ձկնորսական ցանցերում մոլորվել, ինչ էլ մահվան պատճառ է դարձել:

Ուումնասիրություն-հոդվածները հրապարկվել են Endangered Species Research եւ Nature Scientific Reports-ում: Ըստ այս պարբերականների՝ կետերը, հավանաբար, փոխել են դիսլոկացիան:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am