«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների սահմանափակումները բնականաբար վերաբերում են հնարավոր խորը համագործակցությանը կամ անդամակցությանը, որի հեռանկարը չկա, բայց ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները կլինեն Ռուսաստանի ուշադրության կենտրոնում եւ կարծում եմ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարձագանքի:

Տեղի է ունենում հետեւյալը` ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները փորձ է արվում բարձրացնել ԵՄ-ՀՀ հարաբերությունների մակարդակին: ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ եւ ԵՄ-ն, եւ ՀՀ-ն պատրանքներ ունեին, ուկրաինական ճգնաժամից հետո ամեն բան կարգավորվեց, կարծում եմ` ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների դեպքում այդ սխալը չի կրկնվի, Ռուսաստանը չի հանդուրժի, եթե Հայաստանն իր անվտանգության ոլորտը հանձնի Արեւմուտքին, դրա փորձը եղավ 2013 թվականին, կանխվեց, կարծում եմ` նույնը չի կրկնվի»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն, անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերի այն դիտարկմանը, թե ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ինտենսիվությունն ու արագությունը կախված է հայկական կողմից:

Վերջինիս խոսքով, ՌԴ-ԱՄՆ առճակատման պարագայում երրորդ կողմերը պետք է զգուշավորություն ցուցաբերեն սխալ չընկալվելու նպատակով: Ըստ ռուս ռազմական փորձագետի, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ն ռազմական կառույց է, որը որոշ սահմանափակումներ է դնում, բայց չի արգելում համագործակցություն այլ նմանատիպ կառույցների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում