«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները արդիականացնում են Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները: Այս մասին ասվում է Արտաքին հարցերով ռուսաստանյան խորհրդի «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հայացք 2018-ին» կանխատեսական զեկույցում:

ԱՀՌԽ փորձագետները հիշեցնում են, որ 2018-ի մարտին Հայաստանում նախագահական ընտրություններ տեղի կունենան եւ առաջին անգամ նախագահը կընտրվի Ազգային ժողովի կողնմից, այլ ոչ թե ժողովրդի ընտրությամբ: Սերժ Սարգսյանն իրավունք չունի երկրորդ անգամ առաջադրվելու:

Տարին կարեւոր կլինի ԵՄ հետ պայմանավորվածության հարմարեցման եւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ: Ամենայն հավանականությամբ, Երեւանը կկարողանա երկու բլոկների հետ փոխգործակցության համադրությունը գտնել: Դրան կնպաստի Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում երկկողմ եւ ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ համագործակցությունը:

Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ ընտրությունների ֆոնին Մոսկվայի հետ համագործակցության քննադատությունը կարող է ավելի սրվել: Խնդրահարույց հարցերից է էներգետիկ համագործակցությունը:

Սակայն, այստեղ շփումը կմեղմանա Հայաստանի ԱԷԿ աշխատանքի երկարացման համագործակցությամբ (վարկային գիծը եւ դրամաշնորհը այդ գործունեության համար տրամադրվել են Ռուսաստանի կառավարության կողմից):

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ռուսաստանյան փորձագետները կարծում են, որ ՌԴ հետ հարաբերությունները դժվար թե ընտրությունների գլխավոր թեման լինեն, իսկ նրանց արդյունքը չի փոխի Մոսկվայի հետ համագործակցության բնույթը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բարձր հավանականությամբ կպահպանի իր պաշտոնը: Տարվա խոշոր իրադարձությունը կլինի Մոսկվայում ՌԴ, Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների գագաթաժողովը:

«Երկու անդրկովկասյան երկրների նախընտական արշավը արդիականացնում է Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները: Այստեղ հնարավոր են դրվագային սրավցումներ: Երկու կողմերի պաշտպանական ծախսերը կավելանան: Կհնչեցվեն պատմական հակամարտությունների մեկնաբանություններ, որոնք կապված են հանրապետությունների 100-ամյակի հռչակման հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում