«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Դատական օրենսգրքի քվեարկությունից հետո Ծառուկյանը իր մոտ է հավաքել դաշինքի պատգամավորներին եւ խիստ տոնով հրահանգել, որ օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ դաշինքի պատգամավորները կողմ քվեարկեն օրենսգրքին:

Ծառուկյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ղեկավարած խմբակցության ներկայացուցիչները հետեւել են «Ելք»-ի պատգամավորներին եւ նրանց հորդորով ոչ միայն դեմ են քվեարկել օրենսգրքին, այլ նաեւ լքել են նիստերի դահլիճը:


Եթե այս սցենարը իրականություն դառնա, ապա Նապոլեոն Ազիզյանը կկարողանա խմբակցության անդամներին հանդիմանել դավաճանության եւ սխալ քվեարկության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում