Տեսանյութում ներկայացված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրիստոլ Սիթիից» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում:

Հիշեցնենք, որ Բրիստոլում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը 69-րդ րոպեին փոխարինել էր շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 1:2 հաշվով: Դրանից առաջ Մխիթարյանը հայտավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 9 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման:

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բրիստոլ Սիթին» կխաղա Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ «Չելսին» ու «Արսենալը» կմրցեն իրար հետ:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am SPORT