Կիբերանվտանգության մասնագետները հայտնաբերել են նոր վիրուս, որը կարող է սմարթֆոնը ոչնչացնել: Վտանգն արդիական է Android սարքերի համար, գրում է RG-ն:

«Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները պարզել են, որ բազմաֆունկցիոնալ տրոյան Loapi-ն կարող է գովազդային բաների միջոցով ներթափանցել հեռախոս: Եթե սեղմենք դրա վրա, բացվում է հակավիրուսով կայք կամ «մեծահասակների համար» հավելված:

Ի՞նչ կլինի վարակված սմարթֆոնի հետ: Օգտատերը անընդհատ կտեսնի անցանկալի գովազդ՝ բաներներ եւ հոլովակներ: Տրոյանը կկարողանա ինքնուրույն հավելվածներ ներբեռնել եւ տեղադրել, ինչպես նաեւ սոցցանցերի հղումները բացել: Դա դիտողականության ավելացման հնարք է: