«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախօրեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր մոտ է կանչել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին, որպեսզի հասկանա, թե Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հետ կապված իրականում ինչ է կատարվել։

Երբ բոլորը միահամուռ ցանկացել են կատարվածը բարդել Ազիզյանի վրա, Ծառուկյանը հորդորել է վերջ տալ ստեղծված իրարանցմանը, ասելով՝ թեմա չկա, փակեք թեման ու մի դարձեք «Ելքի» խաղալիքը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը արտահերթ նիստում ԱԺ-ում ստեղծված խառնաշփոթի ժամանակ պարզվել էր, որ «Ծառուկյան» խմբակցությունից միայն մեկ հոգի՝ Նապոլեոն Ազիզյանն է կողմ քվեարկել Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քվեարկության ժամանակ, եւ այս փաստն էլ պատճառ էր դարձել, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները լքեն դահլիճը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում