Հնդկաստանը մտադիր է քայլեր ձեռնարկել սպառազինության եւ տեխնիկայի արտահանման համար, ինչի հետ կապված երկրի Պաշտպանության նախարարությունը աշխատանքներ է իրականացնում Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Մյանմարի եւ Հայաստանի հետ՝ ռադարներ, ուղղաթիռներ եւ հրթիռներ մատակարարելու, ինչպես նաեւ 2018-ին տանկեր արդիականացնելու համար: Հնդկաստանը պատրաստվում է այս երկրների հետ ռազմական կապերը խորացնել, հայտնում է Hundistan Times-ը՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրին:

Հաղորդվում է, որ այս երկրների պատվիրակություններն աշխատանքներ են իրականացնում Հնդկաստանի ՊՆ-ի ու Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության (DRDO) հետ:

Պարբերականի տեղեկություններով՝ Հայաստանը հետաքրքրված է ռազմական ռադարների ձեռքբերմամբ, որոնք պատրաստել է DRDO-ն, ինչպես նաեւ հեռահար հրետանու զինամթերքի: