«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԳ նախարար մի քանի անգամ կարեւորել է ուսումնական հաստատությունները քաղաքականությունից զերծ պահելու, ապակուսակցականացնելու խնդիրը:

«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, նրան հիշեցրել է ԱԺ ընտրությունների եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցածը, երբ նաեւ ինքնախոստովանական ձայնագրություններով էր ապացուցվել, որ ուսումնական հաստատություններն, ընդհակառակը, քաղաքականացված են:

«Խորապես համոզված եմ, որ դպրոցների խորհուրդների այսօրվա ձեւն իրեն չի արդարացնում: Նրանք իսկապես ոչ միայն քաղաքականացվում են ժամանակ առ ժամանակ, այլ նաեւ չեն արտահայտում դպրոցի շահերը,- ասել է նախարարը՝ հավելելով,- ցավոք սրտի, հսկայական, շատ հզոր տնօրինական կազմի հետ միասին ձեւավորվել է տնօրենի մի տեսակ, որը շատ հեռու է դպրոցից եւ պարզապես դիտում է դպրոցը մի վայր, որտեղ նա պետք է իր որոշակի խնդիրները կարգավորի: Այս մարդիկ դպրոցում պետք է տեղ չունենան»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։