Դեկտեմբերի 22-ին, ժամը 23:58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սովխոզ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 3-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի 34 ZS 006 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Շ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: