Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հորդորում է այս շրջանում զսպել ախորժակն ու սիգ չուտել:

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հիշեցրեց, որ սիգ որսալը երբեք էլ թույլ չի տրվել, բացառությամբ այն դեպքերում, երբ խեցգետին որսալիս մինչեւ 10-12 տոկոս կարող է հայտնվել ձկնատեսակ, որը չի թույլատրվում:

«Նախ եւ առաջ այս շրջանում, երբ ձվադրման փուլն է, մենք հսկում ենք, որ լիճ ճմտնեն եւ սիգ չորսան, իրականացվում է ստացիոնար եւ շրջիկ հսկողություն, որ առավելագույնս նվազեցնենք այս դեպքերը: Քաջ գիտակցում ենք, սակայն, որ ապօրինի որսված շատ ձկներ գտնվում են սառնարաններում, որոնք այս օրերին մեր քաղաքացիները փորձում են իրացնել: Կոչ ենք անում զերծ մնալ լիճ մտնելուց, զսպել ախորժակը սիգ ուտելու, որովհետեւ զսպումը հետագայում բերելու է ձկնապաշարի ավելացմանը, դրանից հետո կարող եք ձեր ախորժակները լիարժեք բավարարել: Եթե մեր քաղաքացիները զսպեն իրենց ախորժակը, սիգի ապօրինի որս անողն էլ այլեւս այդ քայլին չի գնա՝ մտածելով, որ մեկ է՝ չեն գնելու»,- ասաց Արծվիկ Մինասյանը: