«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանի բիզնեսն ընդլայնում է «աշխարհագրությունը»։ Նա Մասիսում բամբակե թելի ֆաբրիկա է հիմնում։ Նրան պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությունն արդեն ձեռք է բերել շուրջ 50 հազար քմ շենք-շինություններ, որտեղ այժմ թելերի ֆաբրիկա հիմնելու լայնածավալ շինաշխատանքներ են ընթանում։

Աշխատանքներ են ընթանում նաեւ Արտաշատի նախկին կարի ֆաբրիկայի տարածքում, որը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամիսներ առաջ վաճառեց Ալեքսանյանին․ այստեղ էլ կտորի ֆաբրիկա է ստեղծվելու։

Հիշեցնենք՝ հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցավ հագուստի արտադրամասի բացումը, տնօրենը պատգամավորի դուստրն է։ Բիզնեսմենը որոշել է թել-կտոր-պատրաստի արտադրանք ամբողջ ցիկլն իրականացնել Հայաստանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում