Երեւանում դեկտեմբերի 25-ին, 27-ամյա երիտասարդ է ինքնասպանություն գործել:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նա ասաց, որ ոստիկանությունը դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:45-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացել, որ Երեւանի Այգեստան փողոցի տներից մեկում կախված տղամարդ կա:

«Պարզվել է, որ նշված վայրում 27-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել տանը՝ աստիճանների ճաղավանդակներից պարանով կախվելու միջոցով»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: