«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում փորձում է լավատեսության մեսիջներ հղել իր շրջապատին եւ իրեն այնպես պահել, որ ամեն ինչ դեռ առջեւում է:

Սրա պատճառն այն է, որ Կարապետյանի կոչով եւ նրա երաշխավորությամբ Ռուսաստանից ազգությամբ հայ եւ ռուս անհատներ գումարներ են ներդրել Հայաստանում, այդ թվում՝ Գյումրիում իրականացվող ծրագրերում, եւ հիմա նա պարտավորություններ ունի այդ մարդկանց նկատմամբ:

Նա մինչեւ վերջին պահը պետք է պայքարի վարչապետության համար եւ ցույց տա, որ ինքն ամենեւին էլ դատապարտված ու պարտված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում