«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը շատերին շոկային վիճակի է մատնել:

Գրեթե իրար կողքի են նստել վաղեմի անհաշտ մրցակիցներ, եթե ոչ թշնամիներ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ճիշտ է, նրանց միջեւ նստած է եղել մեկ այլ սպորտային միության՝ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Հենց նրա նախաձեռնությամբ է, որ Մարզահամերգային համալիրում անցկացվել է Հայաստանի լավագույն 10 մարզիկների պարգեւատրման եւ մեծարման միջոցառումը, որի մեսիջն այն է, որ հակամարտությունների եւ թշնամության ժամանակն այլեւս ավարտված է, եւ ինքը սահմանում է խաղի նոր, բոլորովին այլ կանոններ:

Եթե նախագահ Սարգսյանին հաջողվել է կողք կողքի նստեցնել Ծառուկյանին եւ Հայրապետյանին, կարելի է չկասկածել, որ առաջիկայում իրար կողքի են նստելու այլ անհաշտ հակառակորդներ եւս, այդ թվում եւ՝ քաղաքական: Երեւի սա նկատի ուներ Սարգսյանը անցյալ տարվա օգոստոսին խոսելով ազգային համաձայնության իշխանության ձեւավորման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում