Օրեր առաջ Ադրբեջանի քաղաքացիներից մեկը սոցիալական ցանցի իր էջում հայերեն գրառում էր կատարել, որ ինքը խաղաղություն է ցանկանում:

Գրառման հեղինակը ադրբեջանցի ուսուցիչ է ՝ Ռոշան Ազիզով: Գրառումից ժամեր անց նրան հեռացրել են աշխատանքից: Ադրբեջանական մի շարք օգտատերեր կարծում են, որ հարցը միայն աշխատանքից ազատելով չի վերջանա ու Ազիզովը դեռ պատասխան է տալու իր այդ գրառման համար:

Այսպիսով, մինչև Ադրբեջանը ամբողջ աշխարհում ցանկանում է ապացուցել, որ Արցախյան հարցի խաղաղ կարգավորման կողմնակից է, այդ ընթացքում խաղաղության մասին խոսող շարքային քաղաքացիներին աշխատանքից հեռացնում և դեռ պարզ չի , թե ինչ օրն են գցում:

Ադրբեջանական իշխանությունը երբեք չի կարող խաղաղության քարոզ անել, քանի որ իրենց կատարած բոլոր քայլերը , որոնք ուղղվել են այդ գործին, ձախողվել են:

 Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան