Առաջարկում եմ լավ վայելեք Ամանորի տոները, քանի որ սա վերջին նման երկար արձակուրդն է լինելու, 2019-ի հունվարի 3-ին աշխատանքի ենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանը:

«Հատկապես, որ վերջին երկար արձակուրդն է, առաջարկում եմ լավ վայելեք, քանի որ 2019 թվականի հունվարի 3-ին լինելու ենք աշխատանքի, վստահ եմ բոլորդ շատ ուրախ եք այդ նորության համար»,-ասաց վարչապետը, ապա տեսնելով, որ ոչ ոք չի արձագանքում, հումորով հավելեց. «Ոնց որ այնքան էլ ուրախ չեք, պարզ է»:

Կարեն կարապետյանը նշեց նաեւ. «Հունվարի առաջին առաջին 15 օրն ամփոփում ենք, ներկայացնում ենք հանրությանն ինչ ենք արել, հաջորդ 15 օրը բոլոր նախարարություններով ու գերատեսչություններով ֆիքսում ենք 2018 թվականի անելիքները»:

Հիշեցնենք, որ 2019 թվականից սկսած Ամանորի տոներին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը, 2-ը, եւ 6-ը: