Նյու Յորքի բնակիչներին ցնցել է Մանհեթենի շենքերից մեկի վրա պատկերված նկարը:

Չորս հարկի չափով հսկայական վարդագույն առնանդամը նկարել է շվեդ նկարչուհի Կարոլինա Ֆոլհոլդը: Նկարը պետք է զարդարեր շենքը մինչեւ հունվարի կեսը, սակայն բնակիչների բողոքներից հետո երկու օր անց այն հեռացրել են:

Ֆոլհոլդն այն նկարել էր «Նոր Ալեն» փողոցային արվեստի հիմնադրամի համար:

Շենքի սեփականատերը նշել է, որ թույտվություն չի տվել նկարի համար, հաղորդում է The Daily Mail-ը:

Նկարի հեղինակը նկարը հրապարակել է Instagram-ի իր էջում:

Նյութի աղբյուրը՝ News.am