Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 23:31-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է գետը և գետի հունով շարժվում է դեպի Դավիթաշենի կամուրջ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի 30 VN 707 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ծառին, էլ.սյանը և ընկել Հրազդան գետը (Դավիթաշենի կամրջի մոտակայքում). վարորդը գտնվում է ավտոմեքենայի վրա:

Փրկարարները ափ են դուրս բերել Ա. Խ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: