Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 02:25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գուգարքի փողոցի թիվ 8 շենքի բակում գտնվող բնակելի տնակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էներգետիկների 4-րդ փողոցի թիվ 8 շենքի մոտակա խորդանոցում (մոտ 13 քմ):

Դեպքի վայր է մեկնել եւս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:18-ին, մարվել՝ 03:46-ին: Ամբողջությամբ այրվել են խորդանոցը եւ վառելափայտ (մոտ 1 խմ):