Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 18:45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 16-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի 34 ND 217 համարանիշի (վարորդ՝ 26-ամյա Սեյրան Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշներին եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհի՝ 18-ամյա Լ. Մ.-ն տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի եւ ուղեւորի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածներն ամուսիններ են։