Աշխարհում կատարվող ցանկացած գործողության վրա ավելի մեծ ազդեցություն ունենում է տեղեկատվական պատերազմը: Դա կլինի հեղափոխության փորձ, պատերազմ, թե մեկ այլ իրավիճակ:

Նույնը տեղի է ունենում նաև Իրանում կատարվող դեպքերի հետ: Ամեն կողմը իրեն ձեռնատու տեղեկությունը տարածում է տարբեր հարթակներում ու մարդկանց համար ավելի դժվար է լինում դրանցից ճիշտը կամ սխալը տարբերել:

Նույն մեթոդը օգտագործվում է նաև հայ-ադրբեջանական սահմանային բախումների, այդ թվում նաև ապրիլյան մարտերի ժամանակ: Միտումնավոր տարածվող բազմաթիվ կեղծ տեղեկությունները շեղում են մարդկանց իրական տեղեկության աղբյուրներից, ինչպես երկրի ներսում այնպես էլ դրա սահմաններից դուրս:

21-րդ դարում տեղեկատվական պատերազմը հավասարվել է զենքով պատերազմին, քանի որ արդեն դրանից է կախված, թե զենքով պատերազմը ինչ ընթացք կունենա: Այդ իրավիճակներում պատերազմական դրության մեջ գտնվող երկրներում պետք է ամեն օր զարգացվի ու կատարելագործվի տեղեկատվական ոլորտը:

 Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան