Բավականին ժամանակ է ինչ պապիլոմավիրուսի դեմ կանխարգելման մասին խոսակցություններ են ծավալվել: Շատ կանայք արդեն իսկ հասցրել պատվաստվել դրա դեմ, որոշներն էլ դեռևս երկմտում են: 2015 թ-ից ՊԱՊ թեստի ծրագիր է անցկացվում, որը հնարավորություն է տալիս 30-60 տարեկան կանանց ՊԱՊ թեստի անվճար հետազոտություն անցնել: 3 տարում հետազոտվել է արդեն մոտ 150 կին: Հետազոտության նպատակը մեկն է` կանխարգելել վիրուսի տարածումը առողջական հետագա խնդիրներից խուսափելու համար:
Բացի ՊԱՊ թեստի ստուգումից ծրագրի շրջանակում անվճար հետազոտություններ են իրականացվում նաև զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի կանխարգելման նպատակով. թիրախային խմբում 35-38 տարեկան քաղաքացներն են` անկախ սեռից: