Բժիշկները ազգաբնակչությանը հորդորում են ավելի ուշադիր և հետևողական լինել առողջությանը, նրանց հավաստմամբ ավելի հեշտ է կանխարգելել, քան` բուժել հիվանդությունը:

Անվճար հետազոտության մասին բնակիչները իրազեկվում են տնայցերի, տեղեկատվական բուկլետների և բացատրական աշխատանքների անցկացման միջոցով: Զարկերակային գերճնշումը նույնպես կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ, ուստի հետագա բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է տարին գոնե մեկ անգամ հետազոտվել: Այժմ քննարկվում է ծրագիրը շարունակական դարձնելու և այն հաջորդ տարիներին ևս իրականացնելու հարցը: