Լոռւ մարզի Ջրաշեն գյուղում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 11.40-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել, մոտ մեկ ժամ առաջ դպրոցի աշակերտները բակում խաղալիս դպրոցի տարածքում մարտական նռնակ են հայտնաբերել:

Անմիջապես այդ մասին նրանք տեղյակ են պահել դպրոցի տնօրինությանը, որոնք էլ ահազանգել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ:

Փրկարարների հետ միասին դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները եւ N զորամասի սակրավորները:

Հայտնաբերվել է G1 տեսակի նռնակ, որը ՊՆ սակրավորները վնասազերծել են:

Թե ինչպես է նռնակը հայտնվել դպրոցի տարածքում, կպարզի քննությունը: