Հունվարի 8-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 43/10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 78-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 19.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Էրեբունու եւ Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: