«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ լարվել են ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները:

Ալեքսանյանը, ով մինչև վերջերս բավական լուրջ նյութական աջակցություն էր ցուցաբերում ԵԿՄ-ին, այժմ որոշել է շրջանցել Մանվել Գրիգորյանին, և այդ օգնությունը տրամադրում է ոչ թե ԵԿՄ ղեկավարությանը, այլ ուղարկում է ԵԿՄ տարածքային կառույցներին:

Ալեքսանյանը լուրջ կասկածներ է ունեցել, որ ԵԿՄ ղեկավարությունը տեղ չի հասցնում զոհված ազատամարտիկների ընտանիքներին և կարիքավոր ազատամարտիկներին տրամադրվող օգնությունը, և այն կարիքավորներին բաժանվելու փոխարեն ուղարկվում է վաճառքի կետեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: