Այսօր՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մխչան գյուղի Ալավերդյան 8 տան բնակիչը ահազանգել է Ոստիկանության Արտաշատի բաժին եւ հայտնել, որ գալով տուն՝ իր տանը հայտնաբերել է իրեն անծանոթ տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Արամայիս Սարգսյանն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Թե ինչպես եւ ինչու է Ա. Սարգսյանը հայտնվել իրեն անծանոթ մարդկանց տանը՝ պարզ կլինի քննության ընթացքում, որը վարում է Արարատի մարզային քննչական վարչությունը: