Արարատի մարզում, այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններոմ Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 CՍ 788 համարանիշի եւ ЗИЛ 131 մակնիշի ՊՆ 34 55 Տ համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է ЗИЛ 131-ին։ Աղբյուրի տեղեկություններով՝ ЗИЛ 131-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, սակայն հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանություն։