Երեւանում, այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:35-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, բախվել են 28-ամյա Արթուր Մ.-ի վարած Toyota մակնիշի 004 BB 01 համարանիշի եւ 35-ամյա Արմեն Խ.-ի վարած КамАЗ մակնիշի 34 QT 770 համարանիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Դեպքի վայրում КамАЗ-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել եւ ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո Toyota-ի վարորդը փորձել է արգելակել ավտոմեքենան, սակայն տեղի է ունեցել բախումը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է Հ Պետեկամուտների կոմիտեի Հարկային ծառայության հաշվեկշռում եւ սպասարկում է աշխատակազմի ղեկավարին, ով, ի դեպ, վթարի պահին ավտոմեքենայում չի եղել։