Արմեն Ջիգարխանյանի միակ դուստրը` Ելենան, մահացել է 30 տարի առաջ: Այն ժամանակ միջադեպը դժբախտ պատահար համարեցին: Սակայն դերասանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, իր սեփական վարկածն ունի այն մասին, թե ինչ էր տեղի ունեցել Արմեն Ջիգարխանյանի դստեր հետ, հայտնում է Dni.ru պորտալըլ:

«Նա մահացել է 23 տարեկանում: Ես մի քանի անգամ առաջարկել եմ Ջիգարխանյանին այցելել աղջկա գերեզմանը, սակայն նա միշտ սկսում էր նյարդայնանալ եւ փոխում էր խոսակցության թեման: Ելենայի մասին ինձ պատմել են նաեւ նրա հարազատները: Ես չեմ բացառում, որ նման արձագանքը մեղքի զգացմունքի դրսեւորում է», - ասել է դաշնակահարուհին:

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վստահ է, որ դերասանի դուստրը ինքնասպան է եղել: Ըստ նրա՝ այդ հուսահատ քայլին աղջկան դրդել է սեփական ընտանիքը:

Ընդ որում, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան խոստովանում է, որ չգիտի, թե որն է եղել ողբերգության իրական պատճառը:

Ջիգարխանյանի դուստրը տառապում էր գենետիկ հիվանդությամբ՝ Հենթինգթոնի խորեայով: Աղջիկը մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 30-ին: Ելենայի մարմինը հայտնաբերվել էր ավտոտնակում՝ շարժիչը միացրած ավտոմեքենայի կողքին: Վարորդի նստարանին հայտնաբերվել էր նաեւ աղջկա սիրելիի դիակը: Դատաբժշկական փորձագետները որպես մահվան պատճառ նշել էին թունավորումն ածխաթթու գազից: