«Մի ժողովուրդ, որ իր պաշտպանության նախարարին բոշա անվանի, ետի եղավ երկի՞ր, ետի եղավ բանա՞կ: Պաշտպանության նախարարից չենք վախում, կաթողիկոսից չենք վախենում, գոնե Աստծուց վախենանք, արա, տենց չի կարելի»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Նշենք, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կոչը, որ պետք է վիրավոր զինծառայողի բուժման համար գումար հավաքել, բուռն քննարկումների առիթ է դարձել: Վիգեն Սարգսյանի կոչը բոշայություն անվանող օգտատիրոջն ի պատասխան Ֆեյսբուք սոցիալական ցանցում նախարարը գրել է. “Բոշան դու ես”:
Սեյրան Սարոյանը կոչ է անում հակառակորդի կողմը չանցնել ու չքննադատել նախարարին:
Հարցին, թե գո՞հ է Պաշտպանության նախարարի աշխատանքից, Սարոյանը պատասխանեց. «Հլը թողեք թող աշխատի: Հլը նոր ծրագիր ա կազմել 7 տարվա, Վիգեն Սարգսյանը 7 տարի Պաշտպանության նախարարն ա, արդեն մարդը ծրագիրը գրե, նստե վրեն: Էլ մի մոգոնեք էսյան, էնյան, 7 տարի մենք պտի օգնենք Վիգեն Սարգսյանին, որ մեր բանակն ուժեղանա, հզորանա, որ թուրքի հերն էլ անիծենք»:
Անդրադառնալով թանկացումներին՝ Սեյրան Սարոյանն ասաց, որ իր կարծիքով սոցիալական բունտ չի լինի: «Լավ ամիս չեն ընտրել, ցուրտ ա հիմի, համ էլ բունտով հարց չի լուծվի»,- ասաց նա:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am