Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբորորդին, որը 1,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել 8-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկելու համար, պատիժն ազատազրկման ձեւով չի կրի:

Վերաքննիչ քրեական դատարանն օրերս բավարարել է դատավորի եղբորորդու՝ Նարեկ Օհանյանի պաշտպանի բողոքն ու ազատազրկման ձևով նշանակված պատիժը փոխարինել հանրային աշխատանքներով: Ազատազրկման մեկ օրը հաշվարկվելու է հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Նարեկ Օհանյանը դեպքի պահին եղել է թեթեւ աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում: Վրաերթից հետո էլ դատավորի ազգականը դեպքի վայրից փախուստի է դիմել:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարեկը լիովին ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, նրա միջնորդությամբ դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով:

 Նյութի աղբյուրը՝ News.am