Հունվարի 4-ին ժամը 19։50-ին ոստիկանություն զանգահարած դեղատան աշխատակցուհին հայտնել էր, որ տասը րոպե առաջ մի տղամարդ էր մտել դեղատուն եւ դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել 177 հազար ու փախել։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնականի բաժնի ծառայողները զրուցել էին աշխատակցուհու հետ, մատնահետքեր վերցրել, ուսումնասիրել տարածքի տեսախցիկների տեսագրությունները։

Սկսվել էին որոնողական աշխատանքներ տեսանյութում երեւացող անձի հայտնաբերման համար։

Որոնողական աշխատանքների ժամանակ ոստիկանության Կապանի բաժնից հայտնել էին, որ տեսագրությունում երեւացող անձը հնարավոր է հանդիսանա հետախուզման մեջ գտնվող Արմեն Մնացականյանը։ Դեպքից երեք օր անց՝ հունվարի 7-ին, կապանցի 1981 թվականին ծնված Արման Մնացականյանը, որոնողական եւ բացատրական աշխատանքների արդյունքում, ներկայացել էր ոստիկանության Էրեբենու բաժին։ Նա 2017 թվականի դեկտեմբերի 28-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի մեղադրանքով։ Արման Մնացականյանը կալանավորված է, գործի քննությունը շարունակվում է։