2018 թվականի հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադան, որին մասնակցել է նաեւ ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի թիմը ներկայացրել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից եւ Քվանտ վարժարանից:

ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի եւ 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել՝ Գեւորգյան Դավիթ (ֆիզիկա, ոսկե մեդալ), Մաղաքյան Գագիկ (մաթեմատիկա, ոսկե մեդալ), Մարտիրոսյան Վահան (մաթեմատիկա, բրոնզե մեդալ), Կարագուլյան Վահե (մաթեմատիկա, բրոնզե մեդալ), Սարգսյան Էմմա (ֆիզիկա, բրոնզե մեդալ): Քվանտ վարժարանից բրոնզե մեդալների են արժանացել՝ Կարալյան Ալեքսանդր (մաթեմատիկա), Անդրեասյան Սամվել (ինֆորմատիկա):

ՀՀ թիմերը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Սարդարյանը եւ Քվանտ վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը:

Նշենք, որ այս տարի օլիմպիադային մասնակցել է 15 պետության 68 թիմ: