«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը չի բացառում ընդարձակ համաձայնություն նախագահի թեկնածուի շուրջ. «Եթե լավ նախագահի թեկնածու լինի, բնականաբար, ինչու ոչ: Վերջին հաշվով՝ լինելու է Հանրապետության նախագահը»։

Նապոլեոն Ազիզյանը նաև նշեց, որ չի կարելի մի քանի րոպեանոց շոու անել՝ ցույց տալու, որ «Ծառուկյան» խմբակցությունն էլ նախագահի թեկնածու ունի։ «Մենք կողմ չենք դրան, որ շոու անենք՝ իմանալով, որ հինգ րոպեում այդ հարցը լուծվելու է, դնելու են քվեարկության և վերջանալու է պատմությունը: Մենք դրան կողմնակից չենք»,- ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ իր բնավորությամբ անկառավարելի մարդ է, միակ մարդը, որ կարող է իրեն ասել՝ այսպես պետք է անենք՝ Գագիկ Ծառուկյանն է:

«Ցանկացած կուսակցություն ունի իր պայքարի տեսլականը, և այս պահին իրենք գտնում են, որ փողոց գնալ չի կարելի»,- ասաց Ազիզյանը:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am