Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացումը լրիվ անսպասելի էր՝ Նոր տարվա օրերին նա լավ հանգստացել էր, լավ վիճակում էր։ Այս մասին հայտարարել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։

«Նա նույնիսկ մի կողմ էր դրել ձեռնափայտը, որն ինքն էր ինձ խնդրել գնել: Չորեքշաբթի գրեթե ամբողջ օրը նա թատրոնում է անցկացրել եւ երեկոյան հեռանալու ժամանակ դժգոհություն հայտնեց, որ իրեն շատ թույլ է զգում: Մենք որոշեցինք ռիսկի չգնալ եւ բժիշկ կանչեցինք »,-պարզաբանել է Սողոմոնյանը:

Նա հերքել է այն տեղեկությունը, թե Ջիգարխանյանի մոտ սրտի խնդիր է եղել: Բժիշկները ասացին, որ սրտի հետ ամեն ինչ նորմալ է: Գուցե վարակից է, թատրոնում նրա կոկորդը ցավում էր, հազում էր: Իսկ ձախ ոտքի հետ ժամանակ առ ժամանակ խնդիրներ էին առաջ գալիս, այժմ նաեւ ցավում էր: Եվ հաշվի առնելով նրա բոլոր հիվանդությունների «փունջը»՝ դա վտանգավոր է: Հետեւաբար, բժիշկներն ասացին, որ ավելի լավ է ռիսկի չգնալ՝ պետք է հիվանդանոց տեղափոխել, այնտեղ նրան պետք է տոմոգրաֆիա անեն: Առավոտյան կսկսն զննել արդեն ... »,-Արթուր Սողոմոնյանի խոսքը մեջբերում է «Մոսկովսկի կոսմոմոլեց»-ը։

«Շտապ օգնությունը Արմեն Ջիգարխանյանին հոսպիտալացրել է Պիրոգովսկայայի հիվանդանոցում գտնվող իր թատրոնից` հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ: Բժիշկները նաեւ կասկածներ ունեն նեւրալգիայի եւ վարակվելու շուրջ»,-հաղորդում է ՏԱՍՍ-ը: Տեղեկացվում է, որ Արմեն Ջիգարխանյանը ընդհանուր թուլություն ունի, բայց գիտակից վիճակում է գտնվում: