Երեւանում, այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի հարեւանությամբ բախվել են Nissan մակնիշի TO 826 համարանիշի, Opel մակնիշի 35 NԼ 900 համարանիշի եւ Range Rover մակնիշի B 861 HC 777 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Range Rover-ը վարել է սիրված ու ճանաչված երգիչ Սպիտակցի Հայկոն, ով վթարից հետո Opel-ի վարորդի հետ փորձում էին օգնություն ցուցաբերել Nissan-ի կին վարորդին։ Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։