«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած կառավարությունում ապրիլից հետո նոր վարչապետի ընտրությամբ կադրային մեծ տեղաշարժեր չեն լինի, և Կարեն Կարապետյանի բերած կադրերը կմնան իրենց պաշտոններում, այնուհանդերձ, խորհրդարանում չեն դադարում խոսակցությունները, թե առողջապահության նախարարի պաշտոնում ոչ անհայտ Սամվել Լիմինդրովիչը (նրա մեծահարուստ եղբորորդին ղեկավարում է
Մալաթիա վարչական շրջանը, որի շատ թաղամասերում կոյուղի չկա և գարշահոտն ու հիվանդությունները «ուտում» են մարդկանց) «տեսնում» է Ասատուր Ասատրյանին` «Նատալի ֆարմի» երբեմնի և «Աստղիկ» հիվանդանոցի այժմյան տնօրենին, որը «համատեղությամբ» Ալեքսանյանի քրոջ ամուսինն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: