Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում եւ Լենինգրադի մարզում աշխատանքային ծրագիրն ավարտելուց հետո Տվերի մարզ է ուղեւորվել, որտեղ այցելել տղամարդկանց Նիլո Ստոլոբենսկի մենաստան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Տիրոջ մկրտության տոնի առիթով Պուտինը մասնակցել է պատարագին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պուտինը մասնակցել է նաեւ մկրտության լողանալուն՝ սուզվելով Սելիգերի սառցափոսի մեջ:

Մամուլի քարտուղարի խոսքով՝ այս տարի կենտրոնական Ռուսաստանում ավանդական մնկրտության ցրտեր չեն դիտվում, եւ լճի շրջանում «ջերմաստիճանը այդ գիշեր մինուս 6-7 աստիճանից չի իջել»:

Պեսկովը հայտնել է, որ Պուտինն արդեն շատ տարիներ է սուզվում սառցափոսի մեջ: