Yelaket.am-ը գրում է․

Ինչպես հայտնել էինք, ՀՀԿ-ն որպես նախագահի թեկնածու առաջ է քաշել Մեծ Բրիտանիայում ՀՀ աարտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Հաշվի առնելով, որ ԱԺ-ում ՀՅԴ Կալիցիոն գործընկերոջ հետ ՀՀԿ-ն քաղաքական մեծամասնություն է կազմում ԱԺ-ում, կարելի է շնորհավորել Արմեն Սարգսյանին ՀՀ 4-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Հիշեցնում ենք, որ Արմեն Սարգսյանը 1996-1997 թվականներին եղել է ՀՀ վարչապետ և նրա կառավարման ժամանակահատվածում՝ 1996 թվականի դեկտեմբերի 26-ին, բացվել է Չարբախ թաղամասում գործող մետրո կայարանը։

Վերջին օրերին շատ է խոսվում տրանսպորտի թանկացման ու այն արդիականացնելու մասին և այս փաստը հաշվի առնելով, հետաքրքիր է ստացվում, որ նախագահ է դառնում մի մարդ, ով Հայաստանում վերջին մետրո կայարանի բացմանը ներկա է եղել, որպես վարչապետ։

Իհարկե միամտություն կլինի կարծելը, որ Արմեն Սարգսյանը տրանսպորտի վիճակը լավացնելու համար է ընտրվում նախագահ, բայց հետաքրքիր փաստերը և համընկնումները ֆիքսել է պետք։