Հունվարի 19-ին, ժամը 22:51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ (երկուսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ «ԱԲԿ» պետական ոչ առեւտրային կազմակերպության օպերատիվ խումբը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, տուժածը գազալցակայան լիցքավորողն է, որին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն։ Պայթյունի հետեւանքով ամբողջովին վնասվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենա, որի վրա գտնվող գաղաբալոնները շպրտվել են, մեկ այլ «Գազել» ավտոմեքենայի դիմապակին է վնասվել, ինչպես նաեւ վնասվել է Opel մակնիշի մեկ այլ ավտոմեքենա: