«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցները հանդիպումներ են կազմակերպում այն քաղաքական գործիչների ու քաղաքագետների հետ, ովքեր հանդես են գալիս Կարեն Կարապետյանի գործունեության քննադատությամբ:

Այդ հանդիպումների ժամանակ հնչում են տարբեր առաջարկներ, որ եթե առաջիկա երկու ամիսներին՝ մինչև ապրիլ դադարեցնեն կառավարության հասցեին որևէ քննադատություն հնչեցնել, ապա դրա դիմաց պատրաստ են որոշակի հարկային արտոնություններ տրամադրել կամ օժանդակել այլ հարցերում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: